Ոչ թե  Շիրակ, այլ Արագածոտն

22788969_720457354808353_5031382056113427559_n

 

Այսօր վերջապես կայացավ  մեր այդքան երկար նախագծած ու սպասված  ճամփորդությունը: Ի սկզբանե մենք նախատեսել էինք լինել Հառիճում, սակայն այս փուլի համար  միգուցե ճիշտ էր մեդիա ճամփորդությունը՝ Հառիճը հետաձգենք, թողնելով ավելի  հարմար  ժամանակների:22815187_720426454811443_2216849349438353533_n
Հառիճ-Առուճ՝  նման են չէ: Ոչ թե  Շիրակ, այլ Արագածոտն:
Հետևելով Տիարի օրինակին որոշեցինք, այս շաբաթ մենք էլ անցնենք նրա գծանշած  ճամփով՝ առաջին կանգառը Ագարակում էր, որտեղ հանդիպեցինք ճամփորդող ավագ սեբաստացիներին, սեբաստացիական ողջույն, անակնկալ հանդիպում, որից  ոգեշնչված շարունակեցինք և արդեն հաջորդ կանգառը՝ Արուճի քարվանսարան էր:

        22814438_720427564811332_7572528453377765462_n

 

Լուսանկարվեցինք, փորձեցինք հիշել մեզ ծանոթ բերանացի ստեղծագործություններցավելի հիշարժանները: Ճանապարհը շարունակվեց Թալինի կաթողիկե սբ. Հովհաննես եկեղեցի՝ որի բակում երգ, պար, ինչու չէ, նաև բրդուջային  ընդմիջում  կազմակերպեցինք:
22814031_720457674808321_5692861168210626095_n

 

Ապա նաև Դաշտադեմի ամրոց:22906701_1529181380507420_1428149711_o

Ամրոցի տարածքը խիստ անմխիթար վիճակում էր գտնվում, սակայն ամրոցը հրաշալի  էր: Գայթակղությանը չդիմանալով` ամրոցի աշատրակը բարձացանք: Միանշանակ  տպավորիչ տեսարան էր: Սովորողներից և ոչ ոք մինչ այդ ամրոց չէր տեսել` իսկակա իմացումի հրճվանք: Ամրոցից սովորողները շատ դժվար բաժանվեցին, հատկապես այն պարագույում, որ գիտեին`քաղաք ենք վերադառնում:22789034_720457571474998_9153660245323796509_n

Թալինի կաթողիկե եկեղեցում ես չէի եղել, անշուշտ շքեղ էր, այդ շքեղությունը,
խոնարված լինելը…
չգիտեմ ակամայից Անիի մայր տաճարը միտքս ընկավ, չնայած տեսել եմ միմիայն նկարներով՝ զգացողության խնդիր է: 22815594_720462671474488_5390308137883183765_n

Օրը լարված էր, տպավորություններով լի, նոր պատկերներ, անձրևոտ եղանակ ու կարծես աշնանից ևս մի օր պոկելու անհագ ցանկություն:

 

Реклама

Об авторе tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
Запись опубликована в рубрике 2017-2018 ուս. տարի, Ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s